Հայտնի է Հայաստանի 2016 թ. լավագույն մարզչի անունըBarometer.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է "Տարվա լավագույն մարզիչ" անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով 154 միավոր՝ 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի "Շիրակի" գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ում անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ հորիզոնականում

122 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Երևանի "Ալաշկերտի" նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում անունը 21 անգամ նշվել է առաջին, 3 անգամ՝ երկրորդ և 8 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

59 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի "Բանանցի" գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, ում անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ՝ երկրորդ, 16 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հարցմանարդյունքներինամբողջությամբկարողեքծանոթանալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել