Похожее изображениеԵրկարատև ընդմիջումից հետո վերջապես կկայանա Իրանի նախագահի երկար սպասված և տարատեսակ քաղաքագիտական ասեկոսեների առիթ հանդիսացած պաշտոնական այցը Հայաստան: Տարածաշրջանային արագընթաց իրադարձությունների ֆոնին, ըստ ամենայնի, պաշտոնական Թեհրանի և մեր երկրի բարձրագույն ղեկավարության միջև կկայանա բազմավեկտոր տնտեսական և քաղաքական հարցերի լայն քննարկում, որի արդյունավետությունից մեծապես կախված կլինի երկու բարեկամ երկրների ապագա ռազմավարությունը:

Թուքիայի և Ադրբեջանի հետ առկա դիվանագիտական խորը հակասությունները, կապված իսրայելա-ադրբեջանական սիրախաղի և պաշտոնական Անկարայի ոչ ադեկվատ վերաբերմունքին հանդեպ Իրանի, պարսկական կողմին ստիպում է վերանայել դեպի հյուսիս և արևմուտք ուղղված տարանցիկ ուղիների ողջ ռազմավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել