«Տարիներ ի վեր բանանի շուկայում ստեղծված մենաշնորհի պատճառով մեր երկրում բանանի զինը՝ կախված այս մրգի չափսից ու որակից. 850-ից 1000-1200 դրամ Է եղել։ Մինչդեռ արդար մրցակցային միջավայրի պայմաններում այն, ըստ մասնագետների, պետք Է 550-650 դրամ լիներ։ Պետական եկամուտների կոմիտեն մոտ մեկ ամիս աոաջ հայտարարեց, որ մրցակցության արդյունքում բանանի գինը 200 դրամով նվազել Է։ Եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերին մեկ կիլոգրամ բանանն, ըստ ԱՎԾ տվյալների, արժեցել Է մոտ 880 դրամ, ապա հանգիստ կարելի է փաստել, որ բանանն ամենևին էլ չի էժանացել։ Երեկվա դրությամբ միջին կարգի բանանի մեկ կիլոգրամը սուպերմարկետում արժեր 830 դրամ։ Լավորակ բանանը կրկին 1000-1200-ով Է վաճառվում։ Տպավորություն Է, թե ՊեԿ֊ին «չքաշելու» համար բանան վերավաճառողները պայմանավորվել են գոնե ԱՎԾ հրապարակած թիվը չգերազանցել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել