Հարմարավետ և գեղեցիկ ներքնազգեստը թանկարժեք է, և դրան պետք է վերաբերվել խնամքով:

Հակառակ դեպքում դրանք կծառայեն շատ կարճ ժամանակ:

Կրծկալը լվանալու կանոնները կօգնեն ավելի երկար կրել դրանք և պահել կատարյալ վիճակում:

Image result

1. Կրծկալի վրա հաճախ նշված է լինում, թե ինչպես պետք է լվանալ: Այդ փոքրիկ գրությանը պետք է ուշադրություն դարձնել: Որոշ կրծկալների վրա, օրինակ, գրված է, որ դրանք չպետք է չորացնել լվացքի մեքենայի օգնությամբ:

2. Կրծկալը լվանալու համար օգտագործեք հատուկ պարկեր, իսկ եթե դրանք չունեք, հեշտությամբ կարելի է պատրաստել բարձի երեսից:

3. Կրծկալը լվացեք մոտավորապես նույն քաշ ունեցող հագուստի հետ, օրինակ՝ բլուզների, զուգագուլպաների, վերնաշապիկների հետ: Ոչ մի դեպքում դրանք մի՛ լվացեք ծանր ջինսերի կամ կոպիտ գործվածքով հագուստի հետ:

4. Սպիտակեցնող հեղուկներ մի՛ օգտագործեք:

5. Չորացնելիս այն զգուշորեն կախեք չորանոցին ու ոչ մի դեպքում մի՛ կիրառեք ամրակ:

6. Լվանալիս օգտագործեք փափկեցնող միջոցներ:

7. Կրծկալը ոչ մի դեպքում մի կրեք 3 օրից ավելի: Այն արագորեն կորցնում է կառուցվածքը: Էլաստիկ թելերը նախատեսված չեն նման ծանրաբեռնվածության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել