Image result for посол россии в турцииԹուրքիայի իշխանություններն ամեն ինչ անումում են, որ պաշտոնական Մոսկվան հավատա, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մեջ Էրդողանի մատը խառը չէ։ Բացի ամպագորգոռ հայտարարություններից և կոչերից՝ պաշտոնական Անկարան նաև «նյութական» զիջումների է գնում։ Լրահոսում մեկ-մեկ սպրդում են հետաքրքիր տեղեկություններ։ Օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն այսօր ժամանելով Մոսկվա հայտարարել է, որ այն փողոցը (Անկարայի Չանքայա թաղամասի Քարյաղդի փողոցի մասին է խոսքը), որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը կվերանվանվի Անդրեյ Կառլովի անունով։ Իսկ քիչ առաջ էլ Անկարայի քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը լրագրողներին հայտնել էր, որ քաղաքի ղեկավարությունը որոշել է Անկարայի Ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ երեկ սպանվել էր Ռուսաստանի դեսպանը անվանակոչել Կառլովի անունով։
Թուրքիայում սկսվել է Կառլովարշավը։ Այսպես շարունակվելու դեպքում Էրդողանը երկիրը կվերանվանի Կառլովիստանի, իսկ կողքից էլ իր համար կարևոր հարցեր կլուծի Թուրքիայի վերանվանումից հուզված և փափկած Վ. Վ. Պուտինի հետ։ Ժամանակին Աթաթուրքն ընդամենը Թուրքիայի դրոշը «կարմրացնելով» ռուսների ձեռքերով վերջնականապես լուծեց հայկական, հունական, քրդական և այլ հարցեր։ Պատկերացնու՞մ եք, Էրդողանը ինչեր կանի, եթե Թուրքիան վերանվանի Կառլովիստանի։
Իսկ եթե հումորը մի կողմ թողնեմ, ապա այս վերանվանումները ևս իրենց նպատակն ունեն։ Ռուսաստանցիներն իրենց դեսպանատան հասցեն գրելիս կամ կարդալիս միշտ պետք հիշեն, թե ինչ ավարտ է սպասվում այն երկրի դիվանագետին Անկարայում, որը դեմ է գնում Թուրքիային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել