Այս հեշտ և օրիգինալ բաղադրատոմսերը ձեզ կօգնեն Ամանորին զարմացնել ձեր հյուրերին:

Մեքսիկական սալսա

Բաղադրություն (8 հոգու համար)

  • 4 լոլիկ
  • 2 մեծ վարունգ
  • 2 մեծ բուլղարական պղպեղ
  • 1 կարմիր սոխի գլուխ
  • 1 մեծ կամ 2 փոքր ավոկադո
  • 2 գլուխ սխտոր
  • 1/3 բաժակ լիմոնի հյութ (ճզմած)
  • 1 կապոց համեմ
  • 1/4 թեյի գդալ կծու բիբար (աղացած)
  • 1-2 տուփ եգիպտացորեն
  • աղ/պղպեղ՝ ըստ ճաշակի

Բոլոր բաղադրիչները կտրատեք քառակուսիներով: Խառնեք՝ ավելացնելով լիմոնի հյութը:

Իտալական աղցան մակարոններով

Բաղադրություն (8 հոգու համար)

  • 600գ խոզապուխտ
  • 4 լոլիկ
  • 4 քաղցր բուլղարական պղպեղ
  • 700գ մակարոն
  • 3 բաժակ կոնսերվացված եգիպտացորեն
  • 2 բաժակ քերած պանիր
  • մայոնեզ կամ այլ սոուս

Եփեք մակարոնները և թողեք, որ սառչի: Կտրատեք լոլիկներն ու պղպեղները քառակուսիներով, իսկ խոզապուխտը՝ բարակ շերտերով: Պանիրը քերեք մեծ անցքերով քերիչով: Խառնեք բոլոր բաղադրիչները՝ ավելացնելով սոուսը:

Սաղմոնով և լավաշով խորտիկներ

Բաղադրություն (ստացվում է մոտ 50 կտոր)

Միջուկի համար

  • 250գ կարագ
  • 1/2 բաժակ թթվասեր
  • 1/2 թեյի գդալ սխտորի փոշի
  • 1 մեծ լիմոնի ցեդրա
  • 1/2 թեյի գդալ աղ
  • 1/4 բաժակ սամիթ

Մյուս բաղադրիչները

  • 3 բարակ լավաշ
  • 350գ ապխտած սաղմոն
  • մի քիչ կարագ

Նախ խառնեք միջուկի բաղադրիչները: Խառնուրդի կեսը քսեք լավաշներից մեկի վրա, հաշվի առեք, որ լավաշի ծայրերը կտրվելու են: Վերևից դրեք սաղմոնի կեսը: Մյուս լավաշի վրա քսեք մի փոքր կարագ և այդ կողմով դրեք սաղմոնի վրա, այդպիսով սաղմոնը կամրանա լավաշին: Այնուհետև լավաշին քսեք միջուկի մնացած մասը, վրան դրեք սաղմոնը և 3-րդ լավաշի շերտը վրան կարագ քսած, այդ կողմով դեպի սաղմոնը: Փաթաթեք սննդային թաղանթով (пищевая пленка) և 4 ժամով դրեք սառնարան (կարելի է թողնել ողջ գիշեր): Հանելուց հետո կտրեք լավաշի ավելորդ հատվածները՝ հաղորդելով քառակուսու (ուղղանկյունու) տեսք: Այնուհետև ամբողջից առանձնացրեք քառակուսիներ և դրանցից յուրաքանչյուրը ծակեք ատամի փայտիկով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել