Image result for жириновскийՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վերջերս հակաադբեջանցուց և թուրքատյացից թրքասերի և ազերիամոլի վերածված Վլադիմիր Ժիրինովսկին Life.ru-ին մեկնաբանել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը և շատ ռուսաստանցի քաղաքական գործիչների, քաղաքագետների և վերլուծաբանների նման պաշտպանել է Անկարային: «Հավանաբար այդ ամենն ուղղված էր Էրդողանի այցը Մոսկվա խափանելու համար: Սպասվում էր, որ նա մեկ օրով դեկտեմբերին ժամանելու էր այստեղ, իսկ հունվարին սպասվում էր նրա «մեծ» այցը: Ռուսաստանը պետք է սպասի թուրքական կողմի բացատրություններին և չենթարկվի սադրանքների: Արևմուտքը փորձում է գժտեցնել մեզ: Մեզ ժամանակին գժտեցնում էին Գերմանիայի հետ: Իսկ հիմա՝ Թուրքիայի: Այս ամենի հեղինակը Բրիտանիան է: Ես այնտեղ եղել եմ նոյեմբերին և հադիպել եմ նախագահի և օրենսդիրների հետ: Բոլորն ուզում են մեզ հետ ընկերություն անել»,- ասել է Ժիրինովսկին:
Բացարձակ չեմ զարմանում սույն զազրախոսի զառանցանքների վրա, քանի որ այս քաղաքական գործիչը իր ընտանիքի անդամին էլ կծախի «30 արծաթով»: Ժամանակին թուրքերին և ադրբեջանցիներին անխնա քննադատող այս քաղաքական գործիքը շատ կարճ ժամանակում փոխեց իր կողմնորոշումը և դարձավ Անկարայի և Բաքվի «օմբուդսմենը» Մոսկվայում:
Հիշեցնեմ, որ Ժիրինովսկին անցյալ տարի Սիրիայի օդային տարածքում թուրքերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցելուց հետո կոչ էր անում հայերին, քրդերին և հույներին պատերազմ հայտարարել Անկարային և ազատագրել իրենց պատմական հողերը բարբարոս թուրքերից: Ժիրինովսկին ինքն էլ լավ գիտի, որ Անկարայում ՌԴ դեսպան Ա.Կառլովի սպանությունը Անկարայի պատասխանն էր Մոսկվային Հալեպը թուրքամետ ահաբեկչական կազմակերպությունների ճիրաններից ազատագրելու համար: Սակայն Ժիրինովսկին և ռուսասատանյան քաղաքական էլիտան փորձում են չբարձրաձայնել այս վարկածը, որն ավելի հավանական է, քանի որ անցյալ տարվա աշնանը ռուսական ինքնաթիռի խոցումը թուրքերի կողմից տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ռուսական օդուժը գրեթե ոչնչացրեց Էրդողանի և «ԻՊ»-ի նավթային բիզնեսը: Կառլովին սպանեցին Հալեպն ազատագրելուց մի քանի օր անց: Անկարան այսպիսի մեթոդներով է պատժում Պուտինին: Սակայն ռուսները իբրև թե չեն հասկանում: Իսկ Էրդողանն էլ ավելի է լկտիանում:
Հետաքրքիր է, Պալմիրայի երկրորդ ազատագրումից հետո Անկարան ինչպե՞ս կպատժի Մոսկվային: Հուսով եմ՝ երկար չենք սպասելու: Մոսկովյան «մազոխիստներն» էլ կրկին կփորձեն «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ» և ջանադրաբար կպաշտպանեն թուրքերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել