Image result for putinՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պետական պարգևի ներկայացնել Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին։
 
«Ողբերգական լուր է եկել Թուրքիայից, որտեղ նենգաբար սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը»,- ԱԳ նախարար Լավրովի ու ԱՖԾ տնօրենի հետ հանդիպումը այսպես է սկսել Պուտինը։
Բացի դրանից՝ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել սպանված դեսպանի հարազատներին։ ՌԴ նախագահի խոսքով՝ «Կառլովը ինտելիգենտ ու բարի մարդ էր»։
«ՌԴ քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել սպանության փաստի հիման վրա, նրանց հանձնարարված է կազմել աշխատանքային խումբ ու մեկնել Անկարա՝ թուրք գործընկերների հետ հետաքննությանը մասնակցելու համար»,- հայտնել է ՌԴ նախագահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել