Հակացելյուլիտային մերսումն, անկասկած, անհարթ մաշկի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն է, սակայն բացի դրական հատկություններից՝ մերսումն ունի մի շարք բացասական հետևանքներ, որոնք անհրաժեշտ է իմանալ նախքան մերսումը:

Հակացելյուլիտային մերսումը շատ կարճ ժամանակում կարող է հարթեցնել կոնքերի և նստատեղի անհարթ մաշկը: Այդ պրոցեդուրան այնքան էլ հաճելի չէ, քանի որ մաշկը ենթարկվում է ուժեղ մերսման:

ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՒՄ. ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Կախված մաշկի վիճակից և ցելյուլիտի աստիճանից՝ մասնագետն ընտրում է մերսման համապատասխան և առավել արդյունավետ միջոցը՝ լինի դա ձեռքով, թե վակուումային մերսում: Հաճախակի կոսմետոլոգները համատեղում են մերսման մի քանի տեսակներ կատարյալ արդյունքի համար: Պետք է նշել, որ հակացելյուլիտային մերսումը տալիս է 100% արդյունք:

Բացի ցելյուլիտի վերացումից՝ մերսումն արագացնում է նյութափոխանակությունը, հետևաբար նպաստում նիհարելուն:

Image may contain: one or more people and text

ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՒՄ. ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Սխալ արված մերսումը կարող է անոթների լայնացման պատճառ դառնալ: Նախ և առաջ պետք է ընտրել որակավորված մասնագետ, որը վստահելի է և ունի փորձ: Մասնագետը նախ և առաջ զննում է խնդրահարույց հատվածները, համոզվում, որ չունեք երակների լայնացում, և միայն մանրակրկիտ զննումից հետո կատարում մերսումը: Բացասական կողմերից այն է, որ հարթ մաշկը մնայուն չէ. պետք է անցկացնել տարեկան ամենաքիչը 2-3 կուրս: Բացի այդ՝ ցանկալի է երկու շաբաթը մեկ անգամ կատարել մերսում ցելյուլիտի կանխարգելման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել