ՄԻԱԿ քարտուղար

Այսօր կարող ենք արձանագրել, որ հետընտրական գործընթացները զարգանում են երկու հարթություններում: Առաջինը` այսպես կոչված հարթակայինն է, որտեղ Րաֆֆին և իր ընկերները խնդիր ունեն հնարավորին չափ երկար ձգել բողոքական ալիքը և փորձել պայքարի որոշակի փուլում «նյութականացնել» այն: Նաև այս հանգամանքով կարելի է բացատրել հարթակի լիդերների ծայրահեղ հայտարություններն ու ռադիկալ կեցվածքը: Այլ հարց է, որ նրանցից շատերը հոգու խորքում համոզված են, որ այս մարտավարությունը կարող է կենսունակ լինել կարճ ժամանակահատվածում:
Երկրորդը պայմանական կարելի է անվանել ռացիոնալ-իրավական հարթություն: Անցյալ շաբաթ ԱԺ-ում կոնկրետ օրակարգով մեկնարկած եռակողմ քաղաքական խորհրակցություններն ու «Ժառանգություն» կուսակցության ՍԴ դիմելու որոշումն ամբողջապես տեղավորվում են այս հարթության ներքին տրամաբանության մեջ: Տվյալ հարթության վրա գործընթացները, գուցե, չեն ողջունվում «այստեղ և հիմա» կարգախոսով առաջնորդվող ակտիվիստների համար, սակայն մյուս ճանապարհներն անհեռանկարային ու փակուղային են: 
Ստեղծված իրավիճակում հետընտրական գործընթացների ռացիոնալացման և հավասարակշռման տեսանկյունից կարևորվում է. վերոնշյալ երկրորդ հարթությունից առաջին` հիմնական ուղերձների տեղափոխումը, և հակառակ գործընթացը` հարթակում բյուրեղացած մոտեցումների և գաղափարների «փաթեթավորումը», ավելորդ էմոցիոնալությունից ու ռոմանտիկայից սահմանազատումը ու քաղաքական խորհրդակցությունների օրակարգային առանցք դարձնելը: Այս տրամաբանության մեջ նոր որակի` իրական քաղաքական ընդդիմության ձևավորումը և շրջադարձային փոփոխությունների պատրաստ իշխանությունների գործունեությունը դառնում է ամբողջապես փոխկապակցված և երկրի զարգացմանը և մեր հասարակության բարօրությանը միտված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել