Որպեսի ճիշտ հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում ոչ միայն մեր երկրում, այլև ողջ տարածաշրջանում, արի դիտենք մի մեկնաբանություն, որն արել է ամերիկյան քաղաքագետներից ՄԱՐԿՈ ՊԱՊԻԿԸ։ Նյութը, որ տեղադրված է Յութուբ-ում, բավականին հստակ ներկայացնում է այսօրվա մեր իրականության պատկերը՝ նշելով նաև պատճառը։ Այնպես որ, եթե անցյալում «Հայաստան՝ առանց հայերի»-ն պարզ կարգախոս էր, այսօր այն մանրամասն մշակված ծրագիր է, որը կյանքի է կոչվում, և որի ականատեսներն ենք։ Այս տարածաշրջանի վրա իրենց քաղաքական սևեռուն հայացքն են ուղղել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան և Պարսկաստանը։ Դիտեք, լսեք և մտածեք հասկանալու համար, թե ինչու հանկարծ այս փոքրիկ Հայաստանում այդքան «ԳՐԱՆՏ»-ներ են հատկացվում, այդքան աղանդներ են հայտնվում և «մարդասերներ», որոնք «մտահոգ» են հայ ժողովրդի ճակատագրով... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել