Որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում «միջողնային ճողվածք» արտահայտությունը, անհրաժեշտ է դիմել անատոմիայի օգնությանը:

Միջողնային սկավառակները իրենց տեսակի մեջ ողերի միջև ներդիրներ են, որոնցից է կախված ողնաշարի շարժունակությունը, ճկունությունն ու ամրությունը:

Թելքավոր օղակ (ֆիբրոզ օղակ) և կիսահեղուկ պուլպային (խյուսե) միջուկ. ահա թե ինչից է բաղկացած յուրաքանչյուր սկավառակը:

Երբեմն անզգույշ շարժումը բավական է, որպեսզի այդ թելքավոր օղակը կտրվի:

Ճաքելու կամ խզման հետևանքով հեղուկը միջուկից դուրս է գալիս՝ ճզմելով ողնուղեղի նյարդային վերջույթները:

Սկավառակը ողերի ճնշման հետևանքով դուրս է ցցվում:

Այդպես է առաջանում միջողնային ճողվածքը:

Շամիլ Ալյաուտդինովը, ով 30 տարեկանում բախվեց ողնաշարի լուրջ խնդրի, չհուսահատվեց և որոշեց զբաղվել իր առողջությամբ:

    

Այդպես ստեղծվեց վարժությունների կոմպլեքսը, որը նրան ոտքի կանգնեցրեց, այնինչ բժիշկները նրան համարում էին հաշմանդամ:

Վարժություններ մեջքի ու ողնաշարի համար

Միջողնային ճողվածքը բնութագրվում է ոչ միայն մեջքի ցավերով, այլև մի շարք այլ ախտանիշներով, որոնք, թվում է, թե կապված չեն դրա հետ՝ խնդիրներ ստամոքսի հետ, երիկամների, լյարդի:

Ճողվածքը հնարավոր է վերացնել երկու եղանակով՝ վիրահատության կամ հատուկ վարժությունների օգնությամբ:

Շամիլ Ալյաուտդինովը ընտրեց երկրորդ տարբերակը:

Դիտեք տեսահոլովակը, որտեղ նա պատմում է իր բուժման մասին և վարժություններ է ցույց տալիս ճողվածքի բուժման համար:

Զգուշացնենք, որ տվյալ մեթոդը խիստ անհատական է, այդ իսկ պատճառով ցանկացած ֆիզիկական վարժություն սկսելուց առաջ խորհրդակցեք բժիշկների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել