Որտե՞ղ գտնելիրական սիրուն։ «Սեքս–շոփում»` կասի Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքի բնակիչ Մյուրրեյը։ Նրա ներկա ընկերուհու անունը Նոնի է, և նա ռետինե սեքս–տիկնիկ է` իրական մարդու չափսերով։ 
Ահա թե ինչպես դա տեղի ունեցավ։ Երրորդ ամուսնալուծությունից հետո տղամարդը որոշեց վերջնական խաչ քաշել կանանց վրա և տարվեց անլեզու ու անկենդան ռետինե տիկնիկներով։ Մյուրրեյի խոսքերով` իրենց հարաբերություններն շատ ավելին են, քան մսից և արյունից բաղկացած մարդկանց հարաբերությունները։ Վերջին 8 տարվա ընթացքում սա տղամարդու չորրորդ տիկնիկն է։ Երրորդին վաճառելուց հետո նա դեն է նետել նրա բոլոր հագուստները, որովհետև Նոնին «չի ցանկացել» դրանք կրել։ Տղամարդը պնդում է, որ ինքը լիովին հասկանում է Նոնիին, չնայած, որ վերջինս չի խոսում։
Վերջին շրջանում ավստրալացիների մոտ մեծ պահանջարկ են վայելում ռետինե սեքս–տիկնիկները։ Դրանք ձեռք են բերում սիրուհիներ և կին ունենալու փոխարեն։ Չնայած Մյուրրեյի հարազատներն անհանգստացած են նրա վարքագծով, բայց հոգեբանները խորհուրդ են տվել չմիջամտել նրա անձնական կյանքին։ Հնարավոր է՝ դա անհաջող ամուսնությունների արդյունքում կուտակված սթրես է, որն այս կերպ դուրս է գալիս տղամարդու միջից։
    
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել