ԽՍՀՄ նախկին առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի ծոռնուհու ճակատագիրը բավական տխուր ընթացք ունեցավ: 28 տարեկանում սեփական մոր կամքով Գալինան հայտնվել է հոգեբուժարանում: Ինչպես ինքն է խոստովանել, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սկսել է խմել, իսկ մորը դա, բնականաբար, դուր չէր գալիս: Գալինային ուղարկելով Կաշչենկո` նրան զրկել են և՛ գրանցումից, և՛ բնակարանից, և՛ հսկայական ժառանգություն ստանալու հնարավորությունից: Ու հոգեբուժարանից դուրս գալուց հետո գլխավոր քարտուղարի ծոռնուհին դարձել է անօթևան ու երկար ժամանակ մնացել անօթևան:
33 տարեկանում նորից է հայտնվել հոգեբուժարանում, բայց այս անգամ, ինչպես ինքն է ասել, բժիշկները նրան խղճացել են և թույլ տվել ապրել կլինիկայում: Այնտեղ մնացել է 7 տարի: Այդ ընթացքում ո՛չ  հարազատ մայրը, ո՛չ էլ որևէ մեկը նրան չի այցելել:

Այսօր արդեն 43-ամյա Գալյա Ֆիլիպովան ապրում է Զվենիգորոդում՝ մեկ սենյականոց տանը: Նա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի և ապրում է ընկերուհու՝ Դաշայի հետ: Նրանք ծանոթացել են հոգեբուժարանում...

Այսպիսին էր Գալյան՝ մանուկ հասակում, հայտնի պապի հետ.

Այսպիսին է նա այսօր...

     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել