Image result for iran-armeniaԻրանի նախագահական վարչակազմի մամլո քարտուղար Փարվիզ Իսմայիլին հայտարարել է, որ Իրանի նախագահի այցը Հայաստան կկայանա դեկտեմբերի 21-ին։
Իրանի նախագահի այցից պետք է լինեն մի շարք կոնկրետ արդյունքներ, ու նախաձեռնողականությունն առաջին հերթին պետք է գա հայկական կողմից`պաշտոնական Երևանից։

Երևանի համար առաջնային պետք է լինի Իրանից ներդրումների ներգրավումը հայկական տնտեսության մեջ`առաջարկելով ՀՀ՝ որպես ԵԱՏՄ դուր գալու հարթակ, նոր հնարավորությունների պատուհան։ Սյունիքի մարզում պետք է ստեղծել հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ`ստեղծել նոր աշխատեղեր, ինչը կդադարեցնի արտագաղթը կարևորագույն այդ մարզից։

Չնայած Իրան-ՀՀ երկաթգիծը կյանքի չի կոչվել, Հայաստանը պետք է զարգացնի իր ենթակառուցվածքները`արագացնի Հյուսիս–Հարավի շինարարությունն ու Իրանի համար շարունակի հետաքրքիր լինել՝ որպես Սև ծով դուրս գալու կարևոր միջանցք։ Բացի այդ՝ տուրիզմի զարգացման մեծ ներուժ կա, այդ թվում՝ օգտագործելով մարզերի ներուժը։

Իսրայել–Ադրբեջան ռազմավարական դաշինքին արձագանքելու համար Երևանը պետք է Թեհրանի հետ զարգացնի նաև ռազմա–տեխնիկական համագործակցությունը։ Դա կազդի թե՛ տնտեսության վրա, թե՛ մեծ արձագանք կունենա Անկարայի ու Բաքվի «տաք գլուխները» սառեցնելու առումով։

Իրանի նախագահին Երևանում պետք է կոնկրետ տնտեսական փաթեթ և առաջարկություններ ներկայացվեն`տնտեսական բաղադրիչը Թեհրան–Երևան հարաբերություններում պետք է հավասարվի քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին։

Թեհրանը պետք է շարունակի ՀՀ–ին ընկալեն որպես տարածաշրջանային իրական, վստահելի ռազմավարական դաշնակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել