Картинки по запросу ԱդրբեջանԱդրբեջանի համար իրականում չկա Արցախի հարց. մեր արհեստածին հարևանի ամբիցիաները էլ ավելի հեռու են գնում, և իրականում ոչ միայն Արցախն են ուզում, այլ ողջ Հայաստանը:
Մենք պետք է պարզ գիտակցենք, որ Արցախի խնդիրը Հայաստանի խնդիրն է, իսկ Հայաստանի խնդիրը լուծելու համար մեզ պետք է զարգացող, մրցունակ և ժամանակակից տնտեսություն: Միայն նման տնտեսությունը կարող է հիմք դառնալ մարտունակ բանակի, առողջ հասարակության և գաղափարական քաղաքացու համար:

Ուզում ենք պահպանել մեր հսկա հայրենիքից մեզ բաժին հասած Հայաստանն ու Արցախը, պարտավոր ենք կառուցելու հզոր տնտեսություն, մնացյալը անիմաստ և սին խոսակցություններ են: Ադրբեջանի հետ մեր պատերազմը այլևս ոչ թե ռազմական կամ դիվանագիտական ճակատում է, այլ զուտ տնտեսական, որտեղ հաղթելու պարագայում մենք կունենանք երկարատև խաղաղության հնարավորություն…

Մենք միշտ կռվել և կռվելու ենք մեր բնօրրանում ապրելու համար, և պետք է սովորենք ապրել, զարգանալ և հարատևել պատերազմին զուգահեռ: Սա է մեր ապրելու և անկախ պետականություն ունենալու միակ բանաձևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել