Картинки по запросу թալիշական շարժումԱպրիլյան պատերազմին անմիջապես հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանում թալիշական շարժման մարտավարության և գործող անձանց շրջանակի վերաիմաստավորման արդյունքում այս շարժման մեջ նոր հոսանք և թարմություն մտցնելու անհրաժեշտության մասին նկատառումները կարծես թե արձագանք են գտնում նաև հենց թալիշական կազմակերպությունների և հասարակական-քաղաքական գործիչների շրջանում:

Այս առումով իրենց գործունեությունը և դերակատարությունն աստիճանաբար ակտիվացնում և լրջորեն մեծացնում են մի քանի թալիշական կառույցներ, որոնցից «Թալիշական վերածնունդ» կազմակերպության կողմից վերջերս թալիշական նոր օրհներգի ստեղծումը և դրա հանրային ներկայացման մասին հայտարարությունը լրջագույն անհանգստություն և հիստերիկ արձագանք է առաջացրել ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլ նաև այս երկրի ռուսաստանյան լոբբիստական կազմակերպությունների շրջանում:

Ակնհայտ է, որ առաջիկայում պետք է սպասել թալիշական հարցում որոշակի նոր զարգացումների, որոնց մեկնարկը և որոնք առաջնորդող գործիչների շրջանակը վճռորոշ են լինելու թալիշական տարբեր կազմակերպությունների համախմբման և գաղափարական բյուրեղացման, ինչպես նաև մոտ ապագայում Ադրբեջանում թալիշական հիմնախնդրի նորովի և ավելի իրատեսական արծարծման համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել