Lurer.com-ը գրում է.

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեպքի վայրից վերցված նմուշների ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրեն պայթեցրած մահապարտներից մեկը Թուրքիայի քաղաքացի, 20-ամյա Բուրաք Յավուզն է:

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Երկրորդ պայթյունը մահապարտն իրականացրել է ինքն իրեն պայթեցնելով: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 44 մարդ, վիրավորվել 155 մարդ:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ»խմբավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել