Related imageԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2017թ.–ի ռազմական համագործակցության հուշագիր, որն ենթադրում է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ`Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան զորավարժությունների անցկացում։
Երեք երկրները տարիներ շարունակ ամրապնդում են համագործակցությունը էներգետիկ–տրանսպորտային, ներդրումային և այլ ոլորտներում ու ռազմական համագործակցությունը վերոնշյալ կապերի տրամաբանական շարունակությունն է։

Թուրք–ադրբեջանական տանդեմը տարածաշրջանում գործում է ընդդեմ ՀՀ–ԼՂՀ–ի, իսկ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության խորացումն ու այսօր հայտնի դարձավ, որ Բաքուն գնելու է Իսրայելից Երկաթե գմբեթ համակարգը, ակտուալ է դարձնում ՀՀ–ի պատասխան քայլերն ընդդեմ եռակողմ, քառակողմ ֆորմատների, որոնք այս կամ այն կերպ մեկուսացնում են Երևանն ու ազգային անվտանգության սպառնալիք են ստեղծում ՀՀ–ի համար։
Երևանի պատասխան քայլը կարող է լինել հարևան Իրանի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, որը կարևոր մեսիջ կլինի թե Անկարա–Բաքու տանդեմին, թե Իսրայելին, որը նորագույն զինատեսակներով զինում է Բաքվին, որն էլ այդ զենքերով կրակում է հայ զինվորների ուղղությամբ(ապրիլյան քառօրյային իսրայելական անօդաչուներ, հակատանկային համակարգեր և այլն)։

Իրանը վերջերս ներկայացրել է անօդաչու–կամիկաձեներ, ունի զարգացած ռազմա–արդյունաբերական համալիր ու ՀՀ–ի զինված ուժերի կողմից Իրանի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է ունենալ թե պրակտիկ`մարտունակության բարձրացում, աշխարհագրական այլ պայմաններում հմտությունների կատարելագործում, այնպես էլ քարոզչական բնույթ`իհարկե այդ զորավարժությունները կարող են հանգեցնել Բաքվի կատաղի դժգոհությանը`ԱԳՆ–ի նոտաների, հակաիրանական հայտարարությունների ու ցույցերի տեսքով, սակայն Իրանն ինքնիշխան երկիր է և կարող է Ադրբեջանին կտրուկ պատասխանել`Բաքուն խորացնում է կապերը Թեհրանի թիմ մեկ հակառակորդ Իսրայելի հետ, բացի այդ, թուրք–ադրբեջանական տանդեմի, թյուրքական գործոնի ուժեղացումը ձեռնտու չէ իրանական կողմին։

Բաքուն կսահպանափակվի միայն իր մտահոգություններն արտահայտելով ու դժգոհելով Իրանից, սակայն դրանից չեն տուժի Իրան–Ադրբեջան տնտեսական`երկաթգիծ, էներգետիկա, ներդրումներ և այլ շահերը։ Ադրբեջանում էլ հաճախակի լսվում են անհիմն պահանջներ Իրանի հյուսիսի նկատմամբ, իբր ճնշվող ազերիների մասին`Իրանի հյուսիսային շրջաններն անվանվում են Հարավային Ադրբեջան և այլն։
Այսինքն, ՀՀ–ը պետք է որդեգրի ավելի ակտիվ դիվանագիտություն`ռազմական դիվանագիտություն ու փորձի արձագանքել իր շուրջ կատարվող ռազմա–քաղաքական իրադարձություններին։

Ի դեպ, զորավարժությունները կարող են լինել նաև եռակողմ`ՌԴ–Հայաստան–Իրան ֆորմատով ու անցնել թե ՀՀ–ի, թե ՌԴ–ի, թե Իրանի տարածքում։ Այդպիսի զորավարժությունների քարոզչական, աշխարհաքաղաքական մեսիջն Անկարան և Բաքուն դեռևս երկար ժամանակ «չեն մարսի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել