Ռեդիթի օգտատերերից մեկը քննարկում է ստեղծել, որտեղ հարցրել է, թե ինչ տհաճ բաներ են անում աղջիկներն ու չեն խոստովանում։ Ահա թե ինչ պատասխաններ են տվել հենց աղջիկները:

Աղջիկներից մեկը գրել է.
«Սարսափելի տհաճ է, երբ իմ «օրերն» են լինում ու միջադիր հագած չեմ լինում և փռշտալս գալիս է, կամ ինչ-որ մեկը պինդ գրկում է ինձ։ Այնտեղ՝ ներքևում, ահավոր բաներ են կատարվում»

«Ես հիմա հաճախ եմ լվանում կրծկալներս, քանի որ նախկինում ընկերս ասում էր, որ կրծքերիցս սխտորի համ է գալիս։ Հասկացա, որ դա նրանից է, որ երկար ժամանակ նույն կրծկալով եմ լինում։ Լվանալ սկսելուց հետո այլևս նման խնդիր չկար»,- գրել է մեկ այլ օգտատեր։

«Ես ոտքերիս մազերը հեռացնում եմ միայն ամռանը կամ էլ, եթե բժիշկի պիտի գնամ։ Մազահեռացման փողերը կարելի է հանգիստ կուտակել ու մի օգտակար բանի վրա ծախսել»

«Մենստրուալ ցիկլը սարսափելի է, բայց այն արմագեդոն է դառնում ծննդաբերությունից հետո»

«Մի անգամ, երբ ես ու ամուսինս դեռ ընկեր-ընկերուհի էինք, ականջօղերիս անցքերից նա տհաճ կուտակումներ հանեց, որոնք պանրի հոտ ունեին: Այն ժամանակ ես տարին մեկ էի ականջօղերս փոխում»

«Բազմաթիվ աղջիկներ տանից դուրս են գալիս առանց մազերը լվանալու»

«Աղջիկները վայելում են սև կետերը պայթեցնելն ու իրենց հոտը քաշելը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել