Картинки по запросу Տեր-ՊետրոսյանՏեր-Պետրոսյանի ելույթի առումով ընդամենը մեկ հարց. եթե մարդիկ լքում են մեր երկիրը պատերազմի ահից, և դա բնական է, և այդպես են վարվում մնացած ժողովուրդները, ապա ինչու՞ են շարունակվում ոչ մեծ նավակներով Միջերկրական ծովը կտրելու փորձերը` չնայած մեծածավալ խորտակումներին (թե՞ ծովում խեղդվելն ավելի ապահով է, քան պատերազմից մահը, իսկ եթե մտածում ես, որ դու չես լինելու խեղդվողը, ապա նույն տրամաբանությամբ դու չես լինի պատերազմի զոհը, հատկապես եթե մահմեդական ես), և ինչու՞ իրենց երկիրը չեն լքում հրեաները, որոնց կյանքն ու մահը կախված է արաբ ինքնասպան-ահաբեկիչի «փորձառությունից» կամ «բախտից» (որքան էլ պրոֆեսիոնալ աշխատի հրեական անվտանգությունը)։ Ահավոր է նույնիսկ պատկերացնելը։ Դու քո ընտանիքի հետ նստած ես երեք կրոնների սրբավայր քաղաքի որևէ սրճարանում և դառնում ես ահաբեկիչի և կամ Պաղեստինի տարածքից արձակված հրթիռի զոհը: Թե՞, այնուամենայնիվ, մարդիկ լքում են մեր երկիրը սոցիալական ու իրավական հսկայական անհավասարությունից ու դրա ածանցյալ` ապագայի անորոշությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել