Картинки по запросу հհ ռդՌուսաստանի տնտեսական շուկայում տեղի ունեցող փոփոխություններն ու տատանումները հաճախ իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: Սրա պատճառներից մեկն այն է, որ ՌԴ-ն հանդիսանում է մեր խոշոր առևտրային գործընկերը:

Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ այս տարվա առաջին տասը ամիսներին Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 1 միլիարդ 76.81 միլիոն դոլար: Եթե համեմատենք այս ցուցանիշը մեկ տարի առաջ նույն ժամանահատվածում արձանագրված արդյունքների հետ, ապա կփաստենք, որ 2016-ին առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 13 տոկոսով:

Առհասարակ այս տարվա առաջին տասը ամիսների արդյունքում Ռուսաստանը՝ որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր երկիր, ապահովել է մեր երկրի արտաքին առևտրի 26.5%-ը: Հաշվի առնելով, որ մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպություններ կանխատեսումներով ՌԴ տնտեսությունը որոշակիորեն կարգավորվելու է հաջորդ տարի, ապա կարելի է ակնկալել, որ առևտրաշրջանառության դրական միտումը կունենա շարունակական բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել