Pastinfo.am-ն գրում է.

2 դատապարտյալ 40-ամյա կնոջն ամուսնության խոստում են տվել, գումարները հափշտակել:
 «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դեռևս 2014թ աշնանը կինը «Odnoklassniki.ru» սոցցանցի միջոցով ծանոթացել է մի տղամարդու հետ, ով դատապարտված է եղել ու պատիժ կրել «Հրազդան» ՔԿՀ-ում:
 Նա կնոջից տարբեր պատճառներով 3000 ԱՄՆ դոլար է պահանջել ու ստացել, այս գումարները ետ ստանալու նպատակով կատարված զանգերի ժամանակ կինը ծանոթացել է մեկ այլ դատապարտյալի հետ, ով խոստացել է օգնել նրան, ապա վստահեցրել, որ պատիժը կրելուց հետո նրա հետ կամուսնանա և այդկերպ կնոջ հետ մտերիմ հարաբերություններ է հաստատել:
 Տղամարդն օգնել է կնոջը մյուս դատապարտյալին տված գումարի զգալի մասը ետ ստանալու հարցում, որից հետո նույն սկզբունքով ինքն էլ սկսել նրանից գումարներ պահանջել և մաս-մաս նրանից ստացել շուրջ 15.000 ԱՄՆ դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել