Պարույր Հայրիկյանը կոչ է անում Բոյկոտել «Մոսկվա» կինոթատրոնի գործունեությունըէլ դարդուցավ չունեինք, մենակ մնացել էր Կինո Մոսկվան բոյկոտելու հարցը, որովհետև երկրի առանցքային խնդիրն է, որ այնտեղի տոմսերի վրա ռուսերեն է գրված։ Համենայն դեպս, կարելի է եզրակացնել, որ Հայրիկյանը, ով դեռ երկու օր առաջ հուզեց բոլորին իր կաղկանձանքներով, որ վիճակը վատացել է, այլ ավելի կարևոր թեմա չի ունեցել ու մի բոցաշունչ պետիցի ա գրել ընդդեմ Մոսկվա կինոթատրոնի, որտեղ տոմսերի վրա առկա ռուսերենը ռուսների առաջ փալասանալու է հավասարեցրել։ Շարունակելով իր ցասումնալից մտորումները՝ քաջարի Հայրիկյանը, զենքը ձեռքին, պաշտպանում է ռուսերեն չիմացող հայ կինոսերին, որը, չիմանալով ռուսերեն, չի իմանալու, թե որ դահլիճ գնա ու ջհանդամ, թե չի առաջանում շատ տրամաբանական հարց, թե ռուսերեն չհասկացողը ի՞նչ ա հասկանալու ռուսերեն թարգմանված կինոներից, անգամ եթե տոմսը եղավ զուլալ հայերենով...
Մի խոսքով, Հայրիկյանը էլի փորձեց հասարակության ուշադրությունը իր վրա գամել՝ դիմելով էժանագին ու հնացած պոպուլիստական հռետորիկայի ու իրականում իրենց ոչ մի կարևորություն չներկայացնող հարցով։ Ասա հանգիստ բուժվի էլի, Հայրիկյան ջան, հոգնել ենք քեզանից արդեն...

Կից նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել