Սարերից իջա և իմացա, որ Րաֆֆին հանդիպել է Գագիկին, ինչը միանշանակ չի ընդունվել օլիգարխաատ շրջանակների կողմից, իբր ինչպես կարող է «Բարևի հեղափոխության» ռահվիրան հանդիպել օլիգարխի հետ: Ըստ իս՝ կարող էր, քանի որ «Բարևի հեղափոխության» հռչակած թիվ մեկ խնդիրն է՝ տեր կանգնելով ժողովրդի տված ձայներին՝ ապահովել ընտրությունների միջոցով իշխանափոխություն: Ակնհայտ փաստ էր, որ նույն Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին ամիսներ առաջ զրկեցին նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, թեև «օլիգարխ» էր, իսկ նոր իրավիճակի «կայունացումից» հետո ամենայն հավանականությամբ «օլիգարխիայի դեմ պայքարի»՝ ժողովրդի աչքին «թոզ փչելու» հերթական իմիտացիայի շրջանակներում ուրիշ բաներից էլ կզրկեն: Այնպես որ, ինքը ավելի շահագրգռված պետք է լինի «Բարևով», քան բանվոր-գյուղացիությունը և ստեղծագործ մտավորականությունը: Իսկ երբ Հայաստանում հաստատված կլինի առանց վարչական ռեսուրսների և ընտրակաշառքների օգտագործմամբ իշխանություն ձևավորելու քաղաքական կայուն մշակույթ, նոր իմաստ կունենա խոսել գաղափարական դաշինքների մասին, իսկ հիմա հայ ժողովուրդը մի խնդիր ունի՝ թույլ չտալ ոմանց «կուլ տալ» ընտրությունների արդյունքների կեղծում, ու այդքանով «Բարևը», իր առաքելությունը ավարտած համարելով, ճանապարհ կբացի նոր «հեղափոխությունների» համար՝ լինեն դրանք Արևի թե Լուսնու, ուլտրամանուշակագույն, թե կարմրադարչնագույն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել