Image result for Ադրբեջան, ԻսրայելՈ՞րը պետք է լիներ մեր պատասխանը Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությանը:

Իհարկե, Հայաստան-Իրան համագործակցությունը: Իսրայելական անօդաչուները, որոնք ապրիլյան դեպքերի ժամանակ տասնյակ մարդկային կյանք խլեցին, ունեն իրենց հակաթույնը: Դա իրանական արտադրության հակաԱԹՍ համակարգերն են, որոնք ստղծվել են հենց իսրայելական ԱԹՍ համակարգերին հակազդելու համար: Նույնսիկ եթե այս զենքի ձեռքբերումն Իրանից արգելված է, Իրանի հետ պայմանավորվածության արդյունքում ՀՀ տարածքում կարելի էր փոքր գործարան հիմնել, և զենքը տեխնիկապես արտադրված կլիներ ՀՀ-ում: Իսկ եթե Իսրայելում ռեզիդենտ դեսպան ունենայինք, ապա Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին հակազդելու այլ մեխանիզմներ էլ կունենայինք:

Այս առումով Նեթանյահուի այցը Բաքու և Իրանի նախագահի Հայաստան կատարելիք այցը տրամաբանական է թվում մանավանդ Հայաստան-Ադրբեջան, Իրան-Իսրայել հակամարտության հարթության մեջ: Հիշեցնեմ, որ ըստ Ալիևի՝ Ադրբեջանն Իսրայելից ընդհանուր առմամբ գնել է 5 մլրդ դոլարի զինամթերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել