Похожее изображениеՀալեպից ԻՊ-ի զինյալներին տարհանումից առաջ ԻՊ ահաբեկիչների ֆինանսական և այլ կարևոր փաստաթղթերի այրումը վկայում է մի բանի մասին, որը կոչվում է ֆինանսական աղբյուրների գաղտնիության պահպանում: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ռուսատանը սա արել է Թուրքիայի հետ ինչ-որ պայմանով, որը շատ շուտով կտեսնենք: Ռուսաստանը հենց այնպես չէր կոծկի ԻՊ-ի ֆինանասական աղբյուրները, հենց այնպես թույլ չէր տա ոչնչացնեին կարևոր փաստաթղթեր, այնուհետև խաղաղ դուրս բերել Հալեպից ԻՊ-ի զինաթափված ահաբեկիչներին:
Թուրքիայի նախագահի երեկ ուշ երեկոյան հրավիրված անվտանգության խորհրդի նիստը, այսօր առավոտյան արդեն Թուրքիայի ողջ տարածքում իրականացվող ձերբակալությունները, Իրաքի հյուսիսում այսօր առավոտյան ավիահարվածներ հասցնելը, ինչպես նաև քիչ առաջ Հաքքարի նահանգի վարչական կենտրոն համարվող Հաքքարի բնակավայրի վրա հարձակումը փաստում է մի բան, որ Թուրքիային տրվել է ազատ գործելու «իրավունք»: Թուրք-քրդական զինված բախումները անցած գիշեր հասել են թերևս վերջին երեք ամսվա մեջ ամենակրեդիտական կետին: Միայն Յուքսեքովայում, Հաքքարիյում և Մարդինում գիշերվա բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 50 PKK-ի զինյալ, թուրքական կողմի կորուստների մասին տեղեկություն չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել