Lurer.com-ը գրում է.

Զինյալ խմբավորումների առաջին խումբը դուրս է բերվել Հալեպից: Ինչպես հաղորդում է «Գանձասար» պարբերականը, դեկտեմբերի 15-ի առավոտյան սիրիական Կարմիր Մահիկի և միջազգային Կարմիր Խաչի հսկողությամբ Հալեպի զինյալների առաջին խումբն իր ընտանիքների հետ ավտոբուսներով և շտապ օգնության մեքենաներով դուրս են բերվել Հալեպից:

Աղբյուրի համաձայն, զինյալների խմբում ընդգրկված է եղել 951 ահաբեկիչ:

Զինյալների դուրս բերման գործողությունը շարունակվելու է մինչ Հալեպի արևելյան հատվածի Սալահ Ատտին, Զըպտիյե և Անսար շրջանների ամբողջական ազատագրումն ահաբեկչական խմբավորումներից:

ՍԱՆԱ-ի տեղեկացմամբ, առավոտյան, նախքան դուրս գալը, զինյալները հրկիզել են իրենց բոլոր զինապահեստարաններն ու արխիվները, որոնք կարող էին բացահայտել նրանց արտաքին կապերն ու ֆինանսական աղբյուրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել