Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան իր YouTube երաժշտական ալիքում հրապարակել Է տեսահոլովակ, որի հիմքում Million Reasons կոմպոզիցիան է: Հոլովակը Perfect Illusion երգի համար երգչուհու նախորդ հոլովակի շարունակությունն է, որի ավարտին Լեդի Գագան հայտնվում է անապատում:

Երկու կոմպոզիցիաները տեղ են գտել Joanne ալբոմում: Երգչուհին այն նվիրել է հանգուցյալ մորաքրոջը, որը 19 տարի առաջ մահացել է գայլախտից:

Սկավառակը թողարկվել էր 2016 թվականի հոկտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել