Երբ դուք մատնահարդարի մոտ կամ խանութում եղունգի լաքերի լայն և բազմաշերտ տեսականուց ընտրում եք մեկը, դուք ոչ միայն կատարում եք զուտ գունային ընտրություն, դուք այդպիսով արտահայտում և ընդգծում եք ձեր անհատականությունը։ Պարզվում է, որ դուք ենթագիտակցորեն կատարում եք ընտրություն, որը հասարակությանը ներկայացնում է, թե ով եք դուք։

Կարմիր

Կարմիրը դասական և հավերժական ընտրություն։ Ալ գույնի ընտրությունը խոսում է ձեր էլեգանտության և ոճայնության մասին։

Սև

Հավասարապես համարձակ և բարդ, սև գույնի ընտրությունը ճառագայթում է ինքնավստահություն։

Նեոնային

Քանի որ նեոնային գույները շատ վառ և ճչացող են, դուք պարզապես չեք կարող աննկատ մնալ։ Նմանատիպ գույներ նախընտրողները շփվող և արկածասեր մարդիկ են։

Սպիտակ

Սպիտակը ձեր ոճին հաղորդում է երիտասարդ և ժամանակակից երանգ։ Սա նշանակում է, որ դուք չափազանց թրենդային եք։

Կապույտ

Իր բազմաթիվ երանգային խորություններով կապույտը շատ բազմակողմանի և էքսպերիմենտալ ընտրություն է։ Սա նախանշում է, որ դուք կրեատիվ և առաջադեմ եք։

Մարմնագույն

Մարմնագույնը հրաշալի ընտրություն է ցանկացած իրավիճակի և առիթի համար։ Մարմնագույնին նախապատվություն տվողները պրակտիկ և ոչ քմահաճ մարդիկ են։

Պաստելային

Եթե դուք նախընտրում եք նուրբ, քնքուշ և կարամելային գույներ, ապա դուք հոգու խորքում շատ ռոմանտիկ անձնավորություն եք։

Վարդագույն

Եթե ձեզ մշտապես կարելի է տեսնել վարդագույն լաքով, ապա դուք ուրախ, կոկետային և չափազանց կանացի եք։

Գինեգույն

Այս երանգը ամենասեքսուալն է երանգների ողջ ընտրանուց։ Այս ընտրությունը փաստում է, որ դուք կախարդող, գրավիչ և առեղծվածային կին եք։

Ֆրենչ

Image result

Ֆրանսիայում սկզբնավորված եղունգների հարդարման այս ձևը լայն տարածում գտավ ողջ աշխարհում։ Դասական սպիտակ ֆրենչին զուգահեռ շատ ակտուալ են նաև այլ գունային լուծումները։ Ֆրենչի սիրահարները նրբաոճ կանայք են, որոնք սիրում են կարծրացած ստանդարտներին նոր շունչ հաղորդել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել