Lurer.com-ը գրում է.

Google ընկերությունը կազմել է 2016 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող դիզայներների վարկանիշը՝ հիմնվելով օգտատերերի որոնողական հարցումների վրա: Ընդամենը ցուցակում տասը դիրք 1: Այդ մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է Entertainment Weekly-ն:

Առաջին տեղում մոդելագործ Ռեյչել Ռոյն է, որը 2005 թվականից սեփական բրենդի ներքո թողարկված իրեր է վաճառում: Ժողովրդականության վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել են դերասանուհիներ եւ դիզայներներ Մերի Քեյթը եւ Էշլի Օլսենը, իսկ երրորդում՝ ամերիկուհի Անջելա Սիմոնսը: Նաեւ ցուցակում տեղ են գտել դերասանուհի Զենդայան, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը՝ Քայլի Ջենները, երգչուհի Բեյոնսեն, որը հագուստի հատուկ հավաքածու է թողարկել իր ալբոմի՝ Lemonade-ի լույս տեսնելու առթիվ», եւ մոդել Անիտա Դոնգրեն:

Ժողովրդականությամբ ութերորդը ֆրանսիացի կուտյուրիե եւ սեփական նորաձեւության տան հիմնադիր Սոնյա Ռիկելն է, որին նորաձեւության աշխարհում անվանում էին «տրիկոտաժի թագուհի»: Նախավերջին հորիզոնականը բաժին է ընկել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին, որի բիզնեսը քանիցս տուժել է նրա հոր արած կտրուկ արտահայտությունների պատճառով:

Վարկանիշի վերջին տեղում ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթն է: Իր մոդելային կարիերան նա սկսել է՝ համագործակցելով adidas Originals-ի հետ: Ներկայում նա արդեն թողարկել է հագուստի մի քանի սեփական հավաքածուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել