Վիկտուար Մասոն Դոկսեր՝ 18-ամյա մի աղջիկ Ֆրանսիայից: Աղջիկը լավ գնահատականներով ավարտել էր բակալավրիատը, և մայրիկը որոշել էր նրան գնումների տանել:

Այդ ժամանակ նրանք չէին էլ ենթադրում, որ այդ օրը կարող է Վիկտուարի կյանքն իսկական մղձավանջի վերածել:

Առևտրի կենտրոնում գեղեցիկ աղջկան նկատեց հայտնի մի մոդելային գործակալ:

Վիկտուարը միշտ երազել էր զբաղվել քաղաքականությամբ, բայց այդպիսի հնարավորությունը, առաջարկը, որի մասին երազում են բոլոր դեռահասները, չէր կարող չգրավել երիտասարդ ուսանողուհուն:

Նա սկսեց մոդելային բիզնեսում իր առաջին քայլերն անել: Եվ այդ օրվանից նրա կյանքն իսկական դժոխքի վերածվեց:

Աղջիկն իրեն շփոթված էր զգում մոդելային բիզնեսի վայրի ջունգլիներում, որտեղ տիրում էր անառողջ նիհարությունը:

«Ոչ ոք ինձ չէր ասել, որ ես պետք է նիհարեմ: Ինձ ուղղակի ասացին, որ սեպտեմբերին ցուցադրություն ունենք, և ես պետք է կրեմ 32-34 չափսի հագուստ»,- ասում է Վիկտուարը:

Երկու ամսում աղջիկը պետք է 10 կգ նիհարեր: Դիետա՞: Երեք խնձոր մեկ օրվա ընթացքում: Գազավորված ջուր, որը օգնում է հագեցածության, կուշտ լինելու զգացում ունենալ:

Եվ շաբաթը մեկ անգամ կարելի էր ուտել մեկ կտոր թռչնամիս կամ ձուկ:

Մոդելային այդ միջոցն աշխատեց: Վիկտուարն, ունենալով 1,78 մ, հասակ կշռում էր 47 կգ:

Նա շողում էր Միլանի, Նյու Յորքի և Փարիզի բեմահարթակներում:

Աղջիկն աշխատում էր Alexander McQueen և Miu Miu հայտնի բրենդների հետ:

Նա շատ հայտնի դարձավ, լավագույն 20 մոդելների ցուցակում էր:

Բայց այս արտաքին շքեղության տակ թաքնված էր դաժան ճշմարտությունը:

Վիկտուարը տառապում էր անորեքսիայով:

Նրա մոտ մի շարք առողջական խնդիրներ էին առաջացել, դադարել էր դաշտանային ցիկլը:

Ամենասարսափելին այն է, որ մոդելների նկարները վերամշակում են ֆոտոշոփի միջոցով:

«Նրանք միշտ իմ նկարներում այտեր և այտոսկրեր էին ավելացնում: Նրանց մոտ աշխատող մոդելները կասեն, որ ես ստում եմ, բայց նրանք ուղղակի չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը: Նրանք նույնիսկ լրագրողների ներկայությամբ համբուրգերներ են ուտում՝ կասկածներ չառաջացնելու համար, բայց հետո վազում են զուգարան և փսխում են»,- պատմում է Վիկտուարը:

Մեծանալով՝ աղջիկը հասկացավ, որ նա կորցնում է իր անհատականությունն ու առողջությունը, հրաժեշտ տվեց մոդելային բիզնեսին:

Վերջերս 23-ամյա ֆրանսուհին մի գիրք է գրել՝ «Միշտ ոչ բավարար նիհար: Մոդելի օրագիրը»:

Այս գրքում նա պատմում է մոդելային կյանքի ողջ դաժանությունը:

Վիկտուարի պատմությունը նույնիսկ ոգեշնչել է կառավարությանը մոդելային շատ խիստ չափանիշներն արգելելու մասին օրենք հանել:

Այժմ Վիկտուարն ապաքինվում է, նա արդեն 38 չափսի հագուստ է կրում:

Աղջիկը փորձում է սկսել թատրոնի դերասանուհու կարիերան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել