Картинки по запросу սիգ ձուկԱռգրավելուց՝ բարեգործություն. 430 սիգ՝ մանկատներին

Բնապահպանական խնդիրների լուծումը կարևոր է ոչ միայն էկոլոգիական, այլ նաև տնտեսական տեսանկյունից: Հայաստանի համար կարևոր հիմնախնդիրներից մեկը վերաբերում է Սևանա լճին: Երբեմն որոշակի խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է լինում ներգրավել մի քանի գերատեսչություն:

Փորձենք ամփոփել Սևանա լճի ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածը: Իրականացվող վերահսկողությունը հետագայում հնարավորություն է տալու անցնել կառավարելի, օրինական ձկնորսության թույլտվությանը և դրան համապատասխան պահպանության ուժեղացված նոր համակարգի ներդրմանը:

Գերատեսչությունների կողմից խստացված վերահսկողության արդյունքում որսի արգելքի առաջին 12 օրվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է մոտ 1300 «սիգ» տեսակի ձուկ: Բացի դրանից՝ իրականացվող շրջայցերի ժամանակ հայտնաբերվել է 15 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց և մեկ ռետինե նավակ:

Ընդանուր առմամբ Սևանա լճում և նրա հարակից տարածքներից արգելքի ժամանակահատվածում հայտնաբերված և առգրավված 430 հատ սիգ տեսակի ձուկը հանձնվել է մանկապարտեզներին, մանկատներին և տուն ինտերնատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել