Time շաբաթաթերթը հրապարակել է 2016 թվականին Google-ի օգտատերերի` ամենաշատ որոնված սելֆիների ցուցակը, որում «հաղթող» են ճանաչվել Քիմ Քարդաշյանի սելֆիները:

Կայքը գրում է, որ ամենաորոնված սելֆիների ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Շերոն Օսբորնը` երաժիշտ Օզի Օսբորնի կինը:
Երրորդ տեղը զբաղեցրել է երաժիշտ Աշերը, չորրորդը` դերասան Սեբաստիան Ստենը:

Ցուցակի հինգերորդ տեղում հայտնվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, վեցերորդ տեղում` երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը: Վարկանիշում տեղ են գտել նաև դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն, մոդել և դերասանուհի Նիկոլ Օսթինը, դերասան Ջեյմս Ֆրանկոն և երգչուհի Քեթի Փերին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել