Картинки по запросу շինարարություն2016թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 39.2 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 18.8%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված ցուցանիշների՝ 2016թ-ի հունվար-հոկտեմբերին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալի առավել զգալի մասը՝ 17.5 մլրդ ՀՀ դրամը, բաժին է ընկել Ասիական Զարգացման բանկին: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 36%-ով:

Միևնույն ժամանակ Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվել է 13.7 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 22.8%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել