Related imageԲաքվում Իրանի նախկին դեսպան, իսկ իրանական փորձագիտական շրջանակներում «Բաքվում Ադրբեջանի նախկին դեսպան» հորջորջմամբ հայտնի Մոհսեն Փաքայինը «անկեղծորեն» զարմացել է, որ հայկական իբր «բռնազավթման» զոհ Ադրբեջանն ընդունել է Իսրայելի «բռնազավթիչ» վարչակարգի ղեկավարին: Բայց, ըստ էության, զարմանալու ոչինչ էլ չկա. հարցներ, կասեինք և մանրամասն կբացատրեինք, որ հենց այդպես էլ լինելու է:

Հա՛, մեկ էլ, իմիջիայլոց, ասեմ, որ Բաքվում հաստատ քննարկվել են նաև Իրանի որոշ տարածքների բռնազավթման հեռագնա ծրագրեր, այնպես որ, ադրբեջանական «նա շիշ, նա քյաբաբ» սկզբունքը, որը նույնական է մեր «հա՛մ նալին, հա՛մ մեխին» տարբերակին, այլևս չի աշխատելու, որովհետև Բաքվի բռնապետը թե՛ շիշն է վառել և թե՛ քյաբաբը, իսկ «խարույկի»՝ դեպի Իրան տարածումը, կանխում է հայկական կողմը՝ նաև «բռնազավթելով» Արաքսից հյուսիս Իրանի հետ սահմանի բավական երկար մի հատված: Նախօրոք ասեմ, հետո պարոն նախկին դեսպանը «չզարմանա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել