Չինացի գործարար Չժեն Յուեցայը, որը Թայվանում գլխավորում է հյուրանոցային բիզնեսի տեղական ընկերությունների մեկի տնօրենների խորհուրդը, իր դստեր համար պատրաստել է արտասովոր հարսանեկան նվեր՝ վեց կիլոմետր երկարության հասնող հարսնաքող: Ինչպես հայտնել է «Նանֆան դուշիբաո» թերթը, որպեսզի հարսը կրի զգեստապահարանի այսչափ երկար քողը, հարկ է եղել մոբիլիզացնել 560 մարդու:

Ներկայումս պարզվում է՝ կարող է արդյոք գործվածքի այս վեցկիլոմետրանոց կտորը հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Հարսի հոր կարծիքով, որը հարսնաքողի համար վճարել է ավելի քան 1 մլն յուան (ավելի քան 145 հազար դոլար), շանսեր կան:

«Չէ՞ որ դրա վրա զուր չեն աշխատել լավագույն դիզայներները, իսկ հետո երեք ամսվա ընթացքում ձեռքով կարել վեց դերձակներ»,- ասել է ձեռնարկատերը:

Նրա խոսքով՝ այդ կերպ ինքը ցանկանում է պատմության մեջ թողնել իր դստեր «սիրո առավել նկատելի վկայությունը», որի ամուսնությունը պետք է դառնա նույնքան երկար, որքան հարսանեկան քողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել