Картинки по запросу բանակԲոլորովին ցանկություն չունեմ խառնվելու բանակի գործերին, բայց որպես հասարակության անդամ՝ կարող եմ իմ կարծիքը կամ խոսքն ասել: Անշուշտ, մեր բանակը լավն է, անշուշտ, մենք զինվոր սիրող ազգ ենք, բայց մենք կարող ենք ունենալ էլ ավելի լավ բանակ: Մենք պարտավոր ենք ունենալ այնպիսի բանակ, որ ծնողը չմտածի որդուն բանակից ազատելու մասին, որ ծնողը չլացի, երբ որդուն իր բնակավայրից հեռու են տանում շատ-շատ 300 կմ: Անելիքներ շատ ունենք, հույսներս դնենք ծնողի կամ զինվորի վրա, սխալ կլինի, քանի որ ոչ մի զինվոր կամ ծնող երբեք չի գնա քայլի, որը հետագայում կարող է վատ անդրադարձ ունենալ իր կամ որդու ծառայության վրա, այսինքն՝ ոչ ոք չի բողոքի այս կամ այն հրամանատարի ինքնագործունեությունից ու կամայականությունից: Մենք պարտավոր ենք ունենալ բանակ, որտեղ շա՜տ մեծ սիրով կմեկնեն ծառայության: Հիշու՞մ եք ապրիլյան պատերազմը, երբ մարդիկ ինքնակամ, որոշ դեպքերում իրենց հաշվին հասնում էին Արցախ ու մեկնում առաջնագիծ... Հենց այդպես պիտի լինի նաև բանակը... Բանակում ծառայելը նախ և առաջ չպետք է ոչ մի կերպ անդրադառնա զինվորի ինքնասիրության վրա... Շատ բան կա ասելու, կսահմանափակվեմ միայն մի բանով՝ զինվորին պահեք աչքի լույսի պես, հարգելի՛ հրամկազմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել