2016 թվականը ևս աչքի ընկավ հայտնի զույգերի բաժանումներով, որոնցից թերևս ամենից շատ լուսաբանվողը հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ապահարզանն էր: Նրանց ամուսնալուծության գործընթացը և երեխաների նկատմամբ խնամատարության հարցի որոշումը դեռևս ընթացքի մեջ է:

Այս մասին գրում է Газета.Ru-ն` ներկայացնելով այս տարի ամուսնալուծված այլ զույգերի, որոնց բաժանումը քննարկվել է սոցցանցերում և լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից: Այս շարքում ոչ պակաս հնչեղություն է ստացել դերասանական մեկ այլ զույգի` Ջոնի Դեփի և Ամբեր Հարդի բաժանումը, որի պատճառն, ըստ հաղորդումների, ընտանեկան բռնությունն էր:

2016-ին բաժանվել են նաև այնպիսի զույգեր, որոնց ամուսնությունն ամենաամուրն էր թվում:  


Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ

 

Ջոնի Դեփ և Ամբեր Հարդ

 

Դերասանուհի Քեյթ Բեքինսեյլ և ռեժիսոր Լեն Ուայզմենը

 

Դերասաններ Նաոմի Ուոթսը և Լիվ Շրայբերը

 

Դերասանուհի Դրյու Բերիմոր և արվեստի գծով խորհրդական Ուիլ Կոպելմանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել