Aravot.am-ը գրում է.
Նեթանյահուն Բաքվում հանդիպել է Ալիևի հետ Ադրբեջանցի և հրեա ժողովուրդների միջև գոյություն ունեն ամուր հարաբերություններ և բարեկամություն: Այս մասին Բաքվում լրագրողներին ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հաղորդում է Trend գործակալությունը:
 «Ես ուրախ եմ այստեղ գտնվել երկրորդ անգամ: Ադրբեջանի և Իսրայելի, ադրբեջանցի և հրեա ժողովուրդների միջև կան ամուր հարաբերություններ, սերտ բարեկամություն:
 Դուք պահպանել եք հանդուրժողականության ավանդույթները: Այստեղ հրեաներն իրենց շատ հարմար են զգում: Մենք ձեզ հետ ընդհանուր արժեքներ ունենք: Ուստի շատ հարցեր կան, որոնք մենք պետք է քննարկենք»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել