Image result for Արմեն Երիցյան

Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այդ մասին տեղեկացրել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Երիցյանը ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Դեկտեմբերի 25-ին Արմեն Երիցյանը կդառնար 56 տարեկան:

Արմեն Երիցյանը (դեկտեմբերի 25, 1960, Երևան) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն էր, ոստիկանության գեներալ-մայոր։ Իրավաբանական գիտությունների դոկտոր էր։ 10 մենագրության, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուի և 100-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է։ Դասավանդում էր Երևանի պետական համալսարանում։

1982-2010 թթ. ՀՀ ոստիկանության համակարգում էր աշխատում` արտաքին ծառայության ոստիկանից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:

2010-2014 թթ.- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, 2014-2016 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, 2016 թ. փետրվարի 24-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

ՀՀ նախագահի 2012-ի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Պարգևատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Մխիթար Գոշ» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել