Related imageՍկսվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պաշտոնական այցը Ադրբեջան: Սա հատուկ քննարկումների առիթ է դարձել ոչ միայն Ադրբեջանում ու Իսրայելում, այլև Իրանում: Ինչպես սպասում էինք, Թեհրանի ու Բաքվի միջև լուրջ քաղաքական առճակատում է հասունանում, որտեղ մենք բավական միավորներ կշահենք:
Արդեն իրանցի քաղաքական գործիչները խոսում են Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը զգալի իջեցնելու անհրաժեշտության մասին, Թավրիզում բազմահազարանոց ցույց է եղել ընդդեմ Նեթանյահուի՝ Բաքու այցի: Այս համատեքստում Ադրբեջանի իշխանությունները «սովորական խանդ» են անվանել Իրանի արձագանքը՝ շեշտելով, որ իրենք կխորացնեն ռազմական ու ռազմավարական գործընկերությունը Թել-Ավիվի հետ:
Կարծում եմ՝ Հայաստանն այստեղ մի քանի կարևոր գործ ունի անելու՝
1. Նախ՝ առիթից օգտվելով՝ Իրանի նախագահի առաջիկա այցի ժամանակ առանցքային նշանակության համաձայնագրեր կնքելու:
2. Փորձելու երեք երկրների (Իրան-Ադրբեջան-Իսրայել) գզվռտոցի մեջ հարաբերություններ պարզել Իսրայելի հետ, բնականաբար, դրական առումով: Մեզ ձեռնտու կլինի, եթե այս կոնտեքստում երկու թշնամիների հաշտեցման գործում լինել ոչ թե կողմ, այլ միջնորդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել