Լրագրողները բոյկոտեցին Ռուբիկ Հակոբյանի ասուլիսըBarometer.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից այսօր Ազգային Ժողովում հրավիրված ասուլիսը չկայացավ:

Լրագրողները չմասնակցեցին պատգամավորի հրավիրած ասուլիսին՝ համերաշխություն հայտնելով պատգամավորի գործողությունների տուժած իրենց գործընկերոջը:

Հիշեցենք, որ օրեր առաջ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել էր hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին ու հարվածել նրա աչքին: Միջադեպից հետո պատգամավորը ներողություն էր խնդրել Խորհրդարանից, բայց ոչ լրագրողից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել