Картинки по запросу Լհ-ՔՊ-ՀանրապետությունԵրեկ ձևավորված ԼՀ-ՔՊ-Հանրապետություն կուսակցությունների՝ դաշինքով հանդես գալու մասին հայտարարությունը նշանակալից իրադարձություն է քաղաքական դաշտում։ Առանց այս ու այն կողմ ընկնելու արձանագրենք, որ դաշիքնը՝ որպես այդպիսին, այլընտրանք չուներ։ Դրա մասին խոսում են գրեթե բոլոր ուժերը, ովքեր իրենց առաջ նպատակ են դրել Հայաստանում երբևէ հասնել իշխանափոխության։ Սակայն շատ կարևոր է հասկանալ, թե ինչ պայմաններում է ձևավորվել այս ուժերի համագործակցությունը։ Թեպետ արժեքային համակարգով իսկապես իրար մոտ են այս ուժերը, սակայն բացառությամբ Հանրապետության՝ մյուս ուժերը իրենց գործունեության անցած տարում այնպիսի անձնավորված ու պիտակավորումներով հարուստ քաղաքական կուրս են վարել, ընդ որում՝ միմյանց հանդեպ, որ դժվար է միանգամից մոռանալ, անուշադրության մատնել։ Հայ հանրության հիշողությունն իսկապես կարճ է, սակայն բավականին կարճ այս ժամանակահատվածը դեռ բավարար չէ այդ փոխադարձ վիրավորանքները մոռանալու համար։ Այդ առումով դժվար է լինելու ԼՀ-ի ու ՔՊ-ի համար սեփական կողմնակիցներին դեռևս երկու ամիս առաջ միմյանց չարիք անվանելը լեգիտմիացնել ու հավատացնել, որ դա արվել է միայն հետագա համագործակցության համար։ Արդյունքում միգուցե, միությունից ոգևորված, նոր մարդիկ ինտեգրվեն նրանց շարքերը, սակայն քիչ չեն լինի նաև հիասթափություն ապրողներն ու հեռացողները։ Արդյունքում որակական առումով գրեթե բան չի փոխվելու, սակայն միայն դաշինքի, երեք լիդերների ներկայությունը մեկ հարթակում կարող է որոշակիորեն պոզիտիվ էֆեկտ տալ տվյալ գործընթացին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել