Похожее изображениеԿարծես թե Սերժ Սարգսյանը հաստատակամ է ամիսներ առաջ ձեռնարկած իր բազմաքայլ կոմբինացիային ու չի պատրաստվում հագուրդ տալ ՀՀԿ-ի հին գվարդիայի հետ ունեցած երկար համատեղ ուղուն։ Սա կարելի է եզրակացնել նրանից, որ ըստ շրջանառվող ներիշխանական խոսակցությունների՝ գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետը լինելու է անձամբ Սերժ Սարգսյանը։

Ի թիվս շատ ներկուսակցական նրբությունների՝ սա նշանակում է նաև, որ էապես նվազելու է Հովիկ Աբրահամյանի ազդեցության ռեաբիլիտացիայի հավանականությունը։ Իհարկե, սա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանի դերակատարությունը զրոյանալու է ինչպես ՀՀԿ-ում, այնպես էլ երկրում, բայց վերջին մի քանի տարիներին հենց Աբրահամյաններ պարտիական գլխավոր ֆունկցիաների դերակատարությունն անում ու կազմակերպում քվեների անհրաժեշտ քանակի ստացումը ՀՀԿ-ի համար, իսկ ՍՍ-ի ներգրավման պարագայում նրա դերակատարությունը մեկ սանդղակով նվազելու է, ու նա արդեն դառնալու է այլ կարկառուն ՀՀԿ-ականների պես (Սուրիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Գեներալներ․․․)։ Ինչ խոսք, նա հավասարների մեջ լինելու է ամենահավասարը ու ամենայն հավանականությամբ լինելու է Սերժ Սարգսյանի աջ ձեռքը, բայց միևնույն ժամանակ, ինստիտուցիոնալ ու քաղաքական լծակները վերաբաշխվելու են հօգուտ Կարեն Կարապետյանի։

Դե իսկ Սերժ Սարգսյանն էլ այս բարդ մեխանիզմի, որը գնալով ավելի քիչ է բուրգ հիշեցնում, գլխավոր օղակի դիրակատարությունն է ամրագրելու իրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել