Դադարեցվում է միկրոավտոբուսային հ.69 երթուղու աշխատանքըBarometer.am-ը գրում է.

2016թ. դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.69 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Միկրոավտոբուսային հ.69 երթուղու ուղևորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծն ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել