Հայտնի հաղորդավար Հրաչ Մուրադյանը, «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուի 6-ամյակի կապակցությամբ բավական օրիգինալ շնորհավորանք է գրել Instagram-ի իր միկրոբլոգում, որ ստորև ներկայացնում ենք ձեզ.

«6 տարի առաջ այս օրը ես դեռ չգիտեի, որ ԴՈւ դառնալու ես իմ ապրած կյանքի կարևորագույն փուլերից մեկը։ Նոր մտքեր, նոր կյանք, նոր սպասումներ, բայց որևէ մեկս չէինք էլ կարող պատկերացնել, որ ԴՈՒ այսպիսին ես լինելու... Ես հպարտ եմ, որ 33 տարիներիցս 6-ը նվիրել եմ ՔԵԶ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնեցին ՔԵԶ իրականություն դարձնելու և հետագայում մեծացնելու գործում։ Հպարտ եմ, որ ԴՈՒ հազարավոր մարդկանց երջանկացրել ես՝ երջանկություն ապրելով։ Շնորհավոր ծնունդդ, Կիսաբաց Լուսամուտներ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել