Դուբայի գահաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամեդ Ալ Մաքթումն Instagram-ի իր էջում զետեղել է տեսագրություն, որը նկարահանվել է աշխարհի աենաբարձր շենքի՝ Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերի դիտահարթակներից մեկից:

Արքայազնի Instagram-ին բաժանորդագրված է ավելի քան 4 միլիոն օգտատեր, եւ հրապարակումից մի քանի օր անց տեսահոլովակը հավաքել է ավելի քան 900 հազար դիտում: Բաժանորդներին հիացրել է ամպերի մեջ թաղված քաղաքը եւ արաբական աշխարհի «մարգարտի» ճարտարապետական ձեւերի ցնցող բազմազանությունը։

«Երիտասարդ շեյխի կարողությունը գնահատվում է 18 միլիարդ դոլար: Արքայազնը 34 տարեկան է եւ մինչ այժմ ամուսնացած չէ, ինչը նրան դարձնում է մոլորակի ամենանախանձելի ամուրիներից մեկը»,- հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

A video posted by Fazza (@faz3) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել