Որքան հին է տունը, որտեղ դուք ապրում եք, այնքան շատ անակնկալներ այն կարող է ձեզ մատուցել:

Հարյուր հազարավոր մարդիկ, որոնք որոշել են վերանորոգել իրենց հին տները, ընթացքում հայտնաբերել են թաքստոցներ, որոնք եղել են նախկին տերերի մտահղացումը: Ինչ-որ մեկը արագ դառնում է հարուստ, մյուսը հայտնաբերում է թանկարժեք զարդեր, մյուսները իմանում են օտարների գաղտնիքների մասին:

Իսկ անգլիացի Սայմոն Մարքսը անսպասելիորեն հավելյալ անշարժ գույքի տեր դարձավ: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ նրա մեքենան բակից դուրս գալիս մտավ ճանապարհի ճեղքի մեջ: Ավելի ուշ վնասված ճանապարհը վերանորոգելիս երիտասարդը պարզեց, որ անցքից սանդուղք է երևում:

Որոշելով պարզել, թե դա ինչ է, Սայմոնը մի քանի օր փոս էր փորում: Հիմա նրա բացահայտումը դարձավ սենսացիա:

Պարզվում է, որ Սայմոնի տան տակ գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակների հակաօդային թաքստոց: Ոչ մեծ բունկերը մի քիչ տուժել է ժամանակի ավերիչ ազդեցությունից:

Սայմոնը մտադիր է ապագայում վերականգնել հնագույն ապաստարանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել