Կա մեկ կուսակցություն, որը հստակ դիրքորոշում է հայտնում տնտեսական բլոկին վերաբերվող հարցերում, և դա Առաքելությունն է: Մնացած կուսակցությունները դա էլ չեն կարողանում անել: Չի հերիքում ո՛չ կրթությունը, ո՛չ էլ աշխատասիրությունը: Տեր-Պետրոսյանի ասած «գեղի ակումբը» շատ դիպուկ է: Մարդիկ հավաքվում են, որ խոսեն ու խոսում են: Ընդդեմ են խոսում և ըստ այդմ՝ ընդդիմախոս են, բայց ոչ ընդդիմադիր, որովհետև չունեն այլընտրանքային դիրքորոշում:

Ծրագրեր կոչեցյալները մեծ մասամբ կենացների հավաքածուներ են, որոնց հետ դժվար որևէ մեկը չհամաձայնվի, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ն: Բոլորը խոսում են թալանի, անվտանգության կամ կրթության մասին այնպիսի հռետորաբանությամբ, որ Սերժ Սարգսյանը կարող է յուրաքանչյուր բառի տակ ստորագրել: Նույնիսկ էդ անտեր 1000 դրամի օրենքը չունեցավ ընդդիմություն, բոլորը կա՛մ կողմ էին, կա՛մ դիրքորոշում չունեին: Բայց հո չէին խոսում, հո չէին խոսում...

Չհամակարգված բնույթ կրող բացառություններ եղել են, երբ ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ բերվեց, կամ Փաշինյանի իմպիչմենտը, սակայն դրանցից ոչ մեկը լիարժեք ծրագրային բնույթ չստացավ՝ նույնիսկ համապատասխան կուսակցությունների օրակարգում: Փոխարենը օրակարգում մնացին ով ում կամակատար լինելը, ով ում հետ քնելը, ով ինչ ավտո իրեն առնելը... Նման դիսկուրսի համար Ազատության հրապարակն էլ ա ճոխ: Կարելի ա սահմանափակվել բակի բեսեդկով, փաստացի լսարանն էլ մի բեսեդկի չափ մարդիկ են էլի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել